«Հրապարակ» թերթը գրում է.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին երեկ դիմավորել են զրահապատ BMW 750-ով, որը սպասարկում է Արմեն Սարգսյանին։ Նրա՝ ՀՀ նախագահ դառնալուց հետո պետական պահպանության ծառայությունը, որպես ծառայողական ավտոմեքենա, հատկացրել է այս BMW-ն:
Բանն այն է, որ պետական ավտոպարկում զրահապատ մեքենաների սղություն կա, եւ որպեսզի Մերկելին դիմավորեին ըստ արարողակարգի պահանջների, ստիպված են եղել այն 1 օրով Արմեն Սարգսյանից վերցնել։ Արմեն Սարգսյանը երեկ տեղափոխվում էր իր անձնական օգտագործման Cadilalc Escalade ամենագնացով, որով էլ ժամանել էր Բաղրամյան 26՝ պաշտոնական ընթրիքի։
Նրա մեքենան կանգնել էր հենց Մերկելին տեղափոխող BMW-ի կողքին։ Մենք տեղեկացանք, որ այսօր՝ Կանցլերի մեկնումից հետո, մեքենան կվերադարձնեն տիրոջը։