Ոստիկանությունը շուտով նախատեսում է վարորդական իրավունքի վկայականի համար բալային զսպող համակարգ կիրառել:
Այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Վարչապետի հանձնարարականով մենք դիտարկել ենք հարևան երկրների փորձը, որպեսզի կարողանանք այն մեզ մոտ նույնպես կիրառել: Հարևան երկրներում՝ համակարգի կիրառումից հետո, մահվան դեպքերը կտրուկ նվազել են»,- նշեց Օսիպյանը:
Նրա խոսքով՝ այդ համակարգի կիրառումից հետո, վարորդները կսկսեն գիտակցել, որ բալերը կորցնելուց հետո հնարավոր է կորցնեն վարորդական իրավունքը: Ոչ սթափ վիճակում գտնվող վարորդները, հնարավոր է, անգամ քրեական պատասխանատվության ենթարկվեն:
«Առաջին և երկրորդ անգամ նրանք որոշ ժամանակով կզրկվեն իրենց վարորդական իրավունքից, իսկ երրորդ անգամ արդեն քրեական պատասխանատվության կենթարկվեն»,- եզրափակեց ՀՀ ոստիկանապետը: