Երեւանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված  արտահերթ ընտրություններին ՀՅԴ համասնական ցուցակը կգլխավորի բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը։

Այս մասին գրում է Yerkir.am-ը։

 

Երկար տարիներ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Միքայել Մանուկյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր։

Դեռ երիտասարդ տարիներին զինվորագրվել է հայոց ազատամարտին, ապա՝ ՀՅԴ նկատմամբ քաղաքական բռնաճնշումների տարիներին ակնհայտ կեղծ մեղադրանքով բանտարկվել է, ապա՝ արդարացվել։

Զբաղվել է կուսակցական ակտիվ գործունեությամբ՝ համակարգելով Դաշնակցության Հայաստանի կառույցների գործունեությունը։

Անտառային պետական կոմիտեում մեկ տարի առաջ Միքայել Մանուկյանի նշանակումից հետո ակտիվ պայքար սկսվեց ապօրինի զանգվածային ծառահատումների դեմ, հարուցվեցին բազում քրեական գործեր։

Նրա պաշտոնավարման ընթացքում մշակվեց Հայաստանի անտառների կառավարման արմատական նոր մոտեցմամբ հայեցակարգ։