Կառավարության սեպտեմբերի 6-ին կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը եռապատկելու մասին հարցը: Առաջարկվող որոշման նախագծով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կկազմի 150 հազար դրամ՝ ներկայիս 50 հազար դրամի փոխարեն:
Որոշման նախագիծը կառավարության քննարկմանն է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ից և տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվելէ 2018թ. հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո:
Երկրորդ երեխայի' մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը ծնված լինելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշմամբ սահմանված կարգով, նշանակվում և վճարվում է հիսուն հազար դրամի չափով: