Վարդաշեն ՔԿՀ-ում մեկնարկել է Շանթ Հարությունյանի ասուլիսը:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին «Անոնիմուսների երթ» էր նախաձեռնել։ Սակայն Մաշտոցի պողոտայում տեղի էին ունեցել բախումներ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, ձերբակալվել 14-ին: Նրանց առաջադրվել էր խուլիգանության մեղադրանք:
Շանթ Հարությունյան եւ ընկերներ» գործով շուրջ մեկ տասնյակ դատապարտվածներն արդեն ազատության մեջ են, բացառությամբ՝ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի:
Նրա պատժի ժամկետը լրանում է հաջորդ տարվա նոյեմբերի 5-ին:
Ուղիղ միացումը՝ Ազատություն ռադիոկայանի: