Ժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողների զրույցում անդրադառնալով Ռուսաստանի կողմից Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետախուզումը չեղյալ համարելուն, նշեց, որ իր կարծիքով՝ քաղաքական ապաստան քաղաքական գործչին հենց այնպես չեն տալիս և Միքայել Հարությունյանի դեպքն էլ հենց այդ համատեքստում է դիտարկում։
«Մարդկանց քաղաքական ապաստան տալիս են միայն այն դեպքում, երբ համարում են, որ մարդու իրավունքների խախտումներ կարող են տեղի ունենալ, եթե ինքը վերադարձվի տվյալ երկրին, և մենք ունենք այդպիսի բազմաթիվ դեպքեր աշխարհում»,-ընդգծեց Ռուստամյանը։
Հիշեցնենք՝ ՌԴ-ն չեղյալ էր համարել Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետախուզումը, ինչը նշանակում է, որ ՌԴ իրավապահները Միքայել Հարությունյանին չեն հանձնի Հայաստանին։