ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր, սեպտեմբերի 10-ին, իր ներկայացրած օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց, որ ՀՀ բնակչության մեծամասնությունը սոցիալական, տնտեսական վիճակից ելնելով, օգտվում են տարատեսակ վարկային ծրագրերից: 
 
«Առաջանում են դեպքեր, երբ մարդիկ ունենում են ժամկետանց վարկեր և, համապատասխանաբար, պարտատերերը իրենց խնդիրները, դրամային պահանջները լուծելու համար դիմում են դատարան՝ իքս չափի գումարները բռնագանձելու նպատակով: Այս հանգամանքը բեռ է դարձել քաղաքացիների ուսերին: Ուստի, պետք է բացառել այս երևույթը և արգելել քաղաքացու կողմից փաստացի կատարած պարտավորություններից հետո, դատական նիստ նշանակելու, գումարելու, գործը լսելու ընթացքում որևէ տույժ կիրառել քաղաքացու նկատմամբ: Սրանում է այս օրենսդրական նախաձեռնության տրամաբանությունը, որը ստացել է միաձայն դրական հավանություն Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում»,- նշեց Ուրիխանյանը: 
 
Առավել մանրամասն՝ տեսանյութում: