Լուսինե Արշակյանը սկանդալային հրապարակմամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև.

Այսօր առավոտյան Արարատի մարզպետարան են կանչվել դպրոցի տնօրեններ, որոնց հրահանգ է տրվել ցանկացած ճանապարհով ազատվել թոշակառու ուսուցիչներից:

Վեց դպրոցների տնօրենների հետ հսնդիպմանը ներկա է գտնվել մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը և ոմն Լիլիթ Միրզախանյան, ում կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը ներկայացրել է որպես աշխատակազմի ղեկավար:

Տվյալ տիկինը, ում անունն ընդհանրապես չկա Արարատի մարզպետարանի ղեկավարների աշխատացուցակում իրբև աշխատակազմի ղեկավար, իրեն իրավասություն և լիազորություն է տվել տնօրեններին պահանջ ներկայացնելու, որ նոր ուսումնական տարին արդեն իսկ սկսած մանկավարժներին, ովքեր հատել են 63-ի սահմանը, անպիտան իրի պես դուրս հանեն շենքից:

Գործին բոլորովին չտիրապետող այդ տիկնոջը տնօրեններից մի քանիսը փորձել են հասկացնել, որ աշխատանքային օրենսգրքով չկա այդպիսի կետ, ըստ որի՝ գործատուն պետք է ազատվի իր պարտաճանաչ, վաստակաշատ ուսուցչից, եթե նա, օրինակ, 64 տարեկան է: Նոր իշխանությանը կողմակից լինելով՝ հորդորում ենք Արարատի երիտասարդ մարզպետին, ում գիտությամբ հանձնարարականներ են տրվում իր ենթականերին, որոնք նույնիսկ պաշտոնապես հրամանագրված չեն, սակայն կարգադրություններ են հնչեցնում կրթօջախների տնօրեններին, թող փորձեն օրինական ճանապարհով իրենք հաստատվեն երազած պաշտոնին, նոր անօրինական պահանջ ներկայացնեն` մաքրել դպրոցներն այլևս իրենց ոչպետքական մասնագետներից՝ փոխարենը ծանոթ երիտասարդներին գործի ընդունելու խոստումը կատարելու համար:

Դպրոցի կառավարմանն ու առօրյային չտիրապետող, պատահական պաշտոնյան ստիպում է հակաօրինական քայլ կատարել` սեպտեմբերի 10-ի դրությամբ չմտածելով այն բազմաթիվ աշակերտների մասին, ովքեր մնալու են առանց ուսուցչի, մինչև որ պարտադրաբար դպրոցից հեռացված ուսուցչի փոխարեն գա այն նորը թափուր աշխատատեղի հայտարարությունը մարզպետի՝ Գարիկ Սարգսյանի պաշտոնական էջից կարդալուց հետո: Ի դեմս բազմաթիվ թոշակառուների՝ ներկայացնում են բազմավաստակ մանկավարժի խոսքը, ով դիմում է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին:

Այստեղ ներկայացված չէ Լիլիթ Միրզախանյան անուն-ազգանունը՝ իբրև Արարատի մարզպետարանի ղեկավար պաշտոնյա։