Մի խումբ ազատամարտիկներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք հացադուլ են հայտարարել։

Բողոքողներից Արսեն Ավետիսյանը նշում է, որ հեղափոխությունից փոփոխություն էին ակնկալում, բայց հիասթափված են ներկա իրավիճակից. «Հեղափոխություն արեցինք, պայքարեցինք, որ ինչ-որ բան փոխվի, բայց այսօր տեսնում ենք, որ ոչինչ չի փոխվել: Սերժին ձեռք չեն տալիս, Սաշիկին բռնում, բաց են թողնում, տղային բաց թողեցին: Սա խայտառակություն է, պարո՛ն Փաշինյան, ի՞նչ եք անում:

Ստացվում ա՝ կարանք նարկոտիկ ծախենք, գողություն անենք, մարդ սպանենք, ի՞նչ ա եղել՝ կնստենք մի շաբաթ, մի 50 մլն դրամ կտանք, դուրս կգանք»,- վրդովմունքն արտահայտեց նա:

Անդրադառնալով երեկ՝ Դավիթաշենում «Իմ քայլը» դաշինքի ավագանու ընտրությունների հանրահավաքի ժամանակ վարչապետի ելույթին, Արսեն Ավետիսյանը նշեց. «Պարո՛ն Փաշինյան, դուք ավելի կարևոր գործեր ունեք: Փոխանակ զբաղվեք քաղաքացիների գործով, ազատամարտիկների խնդրով, ընկել եք՝ քաղաքի մեջ Հայկո եք գոռում: Էս ի՞նչ եք անում, էս ի՞նչ քաղաքականություն է»,- ասաց Ավետիսյանը: 

Նա նշեց՝ միայն կալանավորումներ իրականացնելով ու փողոցներում բղավելով՝ ոչ մի հարց չեն լուծում: