«Նպատակը փակելն է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի մեկին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որն ասել էր, թե ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումը ցույց տվեց, որ նպատակն իրեն «փակելն էր»։
Անդրադառնալով օլիգարխների անվտանգության աշխատակիցներին զինաթափելու գործողություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գործողություններն արդեն արվել են։
«Ես խոսել եմ ապօրինի կառույցների մասին, և գործողություններ արվել են, այդ գործողությունների մի մասի մասին արդեն տեղեկացված եք, իսկ մյուս մասին, ըստ անհրաժեշտության, կտեղեկանաք»,- ասաց Փաշինյանը։