«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այս պահին սահմանին իրադրությունը հարաբերական կայուն է: Բայց հնարավոր է՝ մենք էլ ինչ-որ քայլեր ձեռնարկենք»,-այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով վերջին օրերին սահմանին տիրող լարված իրավիճակի մասին:

Անդրադառնալով սեպտեմբերի 29-ին 38–ամյա պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքներին, նախարարը նշեց.

 

«Զզինծառայողը մահացել է թիրախավորված կրակի հետևանքով»։

Հիշեցնենք, որ  սեպտեմբերի 19–ին, ժամը 13.30-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից արձակված կրակոցից, պարանոցի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել պայմանագրային զինծառայող Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը։ Զինվորական հոսպիտալ տեղափոխելիս Մաթևոսյանը մահացել էր:

Նշենք նաև՝ վերջին օրերին ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծում էր հայ-ադրբեջանական սահմանին մոտ գտնվող գյուղերը: