ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով Մանվել Բադեյանը հետ է կանչվել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Մանվել Բադեյանին հետ կանչել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,-ասված է նախագահի հրամանագրում:

 

Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նանակվել է Սարմեն Բաղդասարյանը: