Սեպտեմբերի 8-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր' Երեւանում' Կասկադի հարակից տարածքում, միջադեպ է տեղի ունեցել: Իսկ կիզակետում է եղել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի որդին: Ավելին' ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մեզ հետ զրույցում հաստատել էր այդ լուրերը' նշելով, որ միջադեպին ոստիկանությունում ընթացք է տրվել:
«Անկեղծ ասած, տեղեկացված եմ, եւ դրան ընթացք է տրված»: Օսիպյանի խոսքով' հիմա նյութեր են նախապատրաստում. «Ընթացքի մասին ձեզ լրացուցիչ կասենք»: Անցել է տեւական ժամանակ, եւ «Ժողովուրդ» օրաթերթը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հետաքրքրվեց, թե ինչ ճակատագրի արժանացավ տեղի ունեցած միջադեպը, ի պատասխան' ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ միջադեպով հարուցվել է քրեական գործ, եւ այն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: