Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սեպտեմբերի 27-ին գործադիր մարմնի նիստ է հրավիրել: Ինչպես տեղեկացրին ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, նիստը վարելու է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով հարցին, թե նիստի ընթացքում ի՞նչ հարցեր են քննարկվելու՝ Ռուբեն Թադևոսյանը պատասխանեց. «Նիստի օրակարգը ձևավորվում է տեղում՝ կուսակցության նախագահի և գործադիր մարմնի անդամների առաջարկների հիման վրա»:
ՀՀԿ ԳՄ նիստը կմեկնարկի ժամը 19:00-ին: