Երեկվանից՝ մեկը մյուսի հետևից հրապարակվում և հեռացվում են տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանն ու Արայիկ Գրիգորյանը (Քեթրինի Միհրանն ու Ավշարի Արայիկը) հոկտեմբերի 2-ին փողոցում հայհոյում մարդկանց:  

Այսօր կրկին տարածվեց տեսանյութ, որում վերջիններս կոնֆլիկտի մեջ են մտնում քաղաքացիների հետ, այնուհետև նրանց համակիրները հեռախոսահամար են պահանջում երիտասարդներից՝ «հարցերն ավելի համար տեղ լուծելու համար»:

 

Հիշեցնենք, որ երեկ Միհրան Պողոսյանը նաև հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում էր, թե միջադեպի մասին տարածվող բոլոր տեղեկությունները սուտ են և որ ««սևերի ու սպիտակների» բաժանելու ցանկացած փորձ ոչ թե դատապարտելի է, այլ խստագույնս պետք է բացառվի»: 

Հիշեցնենք նաև, որ ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի արտահերթ նիստում ընդունեց Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում նախատեսված փոփոխությունները, որոնք թույլ կտան պատգամավորներին ապահովագրվել խորհրդարանը հնարավոր արձակումից։

Մանրամասները՝ տեսանյութում: