Երեկ համացանցում տեղեկություն էր շրջանառվում, որ ձեբակալվել է  Հ2 հեռուստաընկերության սեփականատեր, «Տոյոտա Երևան»-ի նախագահ Սամվել Մայրապետյանը, որը ՀՔԾ-ի կողմից հաստատվեց այսօր, սակայն ՀՔԾ-ի կողմից որևէ մեկնաբնություն դեռևս չկա, թե ինչ հիմքով են ձերբակալել Մայրապետյանին։

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում Սամվել Մայրապետյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը նշեց, որ միայն երեկ ուշ երեկոյան է տեղեկացել ձերբակալման մասին և դեռ չգիտի՝ որն է ձերբակալման պատճառը։

 

«Մենք չգիտենք՝ ինչ հիմքով են ձերբակալել։ Ես միայն երեկ երեկոյան եմ իմացել և ինձ էլ անհանգստացնում է այդ հարցը։ Կփորձեմ այսօրվա մեջ պարզել՝ ինչ է տեղի ունեցել»,-ասաց Սիրունյանը։

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված ՀՔԾ-ի չմեկնաբանելը, արդյո՞ք դա կարող է կապ ունենալ սկանդալային գաղտնալսման հետ՝ Սիրունյանը նշեց, որ ՀՔԾ-ն պետք է  հրապարակի ձերբակալման պատճառը․ «Չեղած բանն են հրապարակում։ Ի վերջո, նա միայն Սամվել Մայրապետյանը չէ, այլ «Տոյոտա Երևան»-ի ներկայացուցիչը և Հ2 հեռուստաալիքի տերն է»։