ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Ամուրի մարզի Սվոբոդնի քաղաքում երկաթգծերի վերեւում կառուցված կամուրջ է փլուզվել: Այն փլուզվել է բեռնատար գնացքի վրա:
Փլուզման ժամանակ կամուրջով բեռնատար էր անցնում: Վարորդին՝ Հայաստանի քաղաքացուն բժիշկները հոսպիտալացրել են: Նա ծնկի բաց կոտրվածք ունի, կրծքավանդակի վնասվածք: Նա վարորդ էր աշխատում տեղացի ձեռնարկատիրոջ մոտ: