Հայաստանի կառավարության այսօրվա նիստում կնշանակվեն Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Լոռու մարզերի մարզպետները:
Ըստ ներկայացված նախագծերի, Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը կզբաղեցնի Գնել Սանոսյանը, Վայոց Ձորինը՝ Տրդատ Սարգսյանը, իսկ Լոռու մարզինը՝ Անդրեյ Ղուկասյանը: