2018 թվականի հոկտեմբերի 11-ի և 12-ի աշխատանքային օրերը կտեղափոխվեն համապատասխանաբար 2018 թվականի հոկտեմբերի 27 և նոյեմբերի 3` շաբաթ օրերը: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
Ի սկզբանե որոշման նախագծով նախատեսվում էր, որ նոյեմբերի 3-ի փոխարեն աշխատանքային օր կլինի հոկտեմբերի 20-ը: Սակայն Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հետաքրքրվեց, հաշվի առնվել է, որ հոկտեմբերի 21-ին մեծ քաղաքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ և նույն օրը նախատեսված է «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ որոշումը թույլ կտա, որպեսզի հոկտեմբերի 11-ին և 12-ին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ Երևանը բեռնաթափվի:Արդյունքում որոշում կայացվեց հոկտեմբերի 20-ի փոխարեն աշխատանքային սահմանել նոյեմբերի 3-ը: