ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ  դատապարտյալների համաներման նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում Զեյնալյանը շեշտեց, որ լինելու է ամենածավալուն համաներումը:

 

«Նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Մինչ այդ քննարկումները փակ են»,- ասաց Զեյնալյանը:

Կառավարությունն արդեն հավանություն է տվել համաներում հայտարարելու մասին նախագծին: