«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
2020 թվականին ՀՀ իշխանություններին բարդ տարի է սպասվում: Բանն այն է, որ Հայաստանը դեռեւս 2013 թվականին 7 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր էր թողարկել, տարեկան տոկոսադրույքն էլ կազմում էր 6.25 տոկոս: Ու այդ պարտատոմսերի մարման ժամկետը լրանում է 2020 թվականին:
Սակայն սա միակ պարտավորությունը չէ, որ պետք է մարել: Բանն այն է, որ 2020 թվականին միայն արտաքին պարտքի սպասարկման գումարը հասնելու է 800-900 մլն դոլարի, եւ 2013թ. թողարկած 700 մլն դոլարից 500 մլն-ի մարումը եւս մտնում է այդ գումարի մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ պարտատոմսեր թողարկելու որոշումներից մեկը կայացվել է Տիգրան Սարգսյանի, մյուսն էլ` Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման շրջանում: Եվ փաստացի նախկինում կայացված որոշումների համար այժմ եւ հետագայում վատ դրության մեջ են հայտնվելու օրվա իշխանությունները: Թե ինչ միջոցներով, դեռ հայտնի չէ:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: