Հոկտեմբերի 21-ին, ժամը 16:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի տներից մեկից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան նկուղում. տուժածներ չկան: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:58-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: