Ազգային ժողովի փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին խնդրեց գնահատել նախորդ տասը տարիների ընթացքում ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության համակարգը և հարցրեց՝ արդյո՞ք ՍԴ-ն կարողանալու է այսուհետ անաչառ և ազնիվ սպասարկել այն հարաբերությունները, որոնք դեռևս չեն փոփոխվել։
«ՀՀ-ում վերջին տասնամյակի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության ինդեքսը միջազգային կազմակերպությունների կողմից գրանցված է եղել, որոնց մեծ մասի հետ համաձայն եմ։ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության մասին կարող ենք պատկերացում կազմել նաև ՄԻԵԴ-ում գործերի տեղատարափից։ Սահմանադրական դատարանն էլ վերափոխումների խոր անրաժեշտություն ունի, որը կփոխի երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը»,- ասաց Գրիգորյանը։
Մելքումյանին չբավարարեցին Գրիգորյանի պատասխանները և նա ասաց, որ հասկանում է ՍԴ դատավորի թեկնածուի դիվանագիտական պատասխանների ուղղորդությունը։
Մելքումյանին ի պատասխան Վահե Գրիգորյանն ասաց․ «Դուք առաջին մարդն եք, որ ինձ մեղադրում եք դիվանագիտական լինելու մեջ՝ մարդու իրավունքների վիճակը Հայասատանում գնահատելու հարցում»։