«Ժամանակ» թերթը գրում է.
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հրաժարական է ներկայացրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հորդորով:
Ռուզաննա Մուրադյանը միակ ՀՀԿ-ական կին պատգամավորն էր, որ հոկտեմբերի 22-ին կողմ քվեարկեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին:
Ռուզաննա Մուրադյանը սկզբում միացել էր ՀՀԿ բոյկոտին, սակայն վերջին պահին հայտնվեց խորհրդարանում եւ կողմ քվեարկեց, չնայած կուսակցության դիրքորոշմանը:
Այսպիսով, ԸՕ-ում փոփոխություններ կատարելու կլողմնակիցների թիվը պակասեց եւս մեկ պատգամավորով, եւ երկուշաբթի փոփոխություններն անցկացնելու հնարավորությունը էլ ավելի անիրական դարձավ:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում