Հոկտեմբերի 24-ին անվանի բժիշկները բաց նամակով դիմել էին Նիկոլ Փաշինյանին՝ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու և քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգանի և Ֆրեյզեր Ստոդդարտի՝ պատվավոր դոկտորների կոչման շնորհման հանդիսավոր արարողության ժամանակ գրանցված տհաճ միջադեպի վերաբերյալ:

Կարդացեք՝ 

Արյունաբանական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նրանք ևս միացել են Փաշինյանին ուղղված բաց նամակին և իրենց մտահոգությունը հայտնել.  «Առավոտյան լուրերից տեղեկացանք Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած անընդունելի միջադեպի մասին:

Կան համաշխարհային գիտական կոչումներ և պարգևներ, որոնց հոտընկայս ընդունում է համայն մարդկությունը: Նոբելյան 2 մրցանակակիրներ այցելել են Հայաստան և հյուրընկալվել մեր մայր ԲՈՒՀ-ում…

Բժշկական համալսարանի կամարների տակ տեղի է ունենում անպատասխանատու մի միջադեպ, որը ոչ մի կերպ չի առնչվում բժշկի անվանը և կոչումին, ստվերում է մեր երկրի հեղինակությունը: 

Ցավ ենք ապրում կատարվածի համար, խստորեն դատապարտում ենք և միանում ենք մեր գործընկերների ողջամիտ և արդարացի գնահատականին»: