«Լեսթեր Սիթի»-ի  սեփականատեր և նախագահ, թաիլանդցի գործարար Վիչայ Շրիվադդհանապրաբհան զոհվել է ուղղաթիռի կործանման հետևանքով: Բացի նրանից ուղղաթիռւոմ եղել են ևս չորս հոգի, այդ թվում նաև աշխատակիցները:

Նշենք, որ դեպքը պատահել է  Անգլիայի առաջնության 10-րդ տուրի «Լեսթեր»-ի ու  «Մանչեսթեր Յունայթեդ»-ի միջև հանդիպումից  կես ժամ անց:Ակումբի սեփականատիրոջ ուղղաթիռը, կորցրել է կառավարումը և ընկել կայանատեղի. ուղղաթիռը այրվել է:

Շրիվադդհանապրաբհան «Լեսթեր Սիթի»-ն ձեռք էր բերել 2010 թվականին:

Երկրպագուները ակումբի մարզադաշտի մոտ ծաղիներ են խոնարհել ի հիշատակ Շրիվադդհանապրաբհայի: