«Հրապարակ» թերթը գրում է.

Երեկ Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Վիկտոր Մնացականյանը շքախմբով շրջայց էր կատարում իր տարածքում․ մեր լրագրողը նրան հանդիպել է Հյուսիսային պողոտայում։ Ինչո՞ւ թաղապետի հարցում ընտրությունը կանգ առավ հենց Ձեզ վրա։ Մնացականյանը հորդորել է իրեն նշանակողից հարցնել։ Ասում են, որ Ձեր նշանակման հարցում դեր է խաղացել Միքայել Մինասյանի սանիկ լինելը։ «Ես էդ հարցին մի անգամ պատասխանել եմ»։

 

Հիշեցնենք․ ասել էր, որ Միքայել Մինասյանի սանիկ լինելը «խարան չէ»։ Ինչպիսի՞ ժառանգություն եք ստացել Ձեր նախորդից։ «Եթե կարելի է, ժառանգությունից հիմա չխոսենք, բայց կարող եմ ասել, որ խնդիրները շատ են, փողոցային առեւտրից սկսած, գովազդային կարգը պետք է փոխել, էս տառերը, մենյուները մեծ-մեծ․․․»։ Ապա մատնացույց անելով «Հին Էրիվանի» գովազդային վահանակը՝ ասել է․ «Սա կոչվում է վիզուալ աղբ, իսկ այդ աղբը կենտրոնում շատ-շատ է»։