Ուզում եմ անդրադառնալ, պարոն Արսեն Խառատյանի վերջերս արված հայտարարությանը, որը մեդիայի շրջանակներում որակվեց որպես «ջախջախիչ պատասխան» Հայաստանի Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին։
Մինչ բուն նյութին անցնելը անհրաժեշտ է հիշեցնել պարոն Խառատյանի կողմից հնչեցրած մեկ այլ հայտարարության մասին, տեղադրում եմ բառացի. «Օրը կգա և գուցե Սերժ Սարգսյանը կգնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով։ Ես ասում եմ, որ չեմ բացառում Հայաստանի շահերից, դիրքից պետական ծառայության համար որևէ մեկի մասնակցությունը, եթե դրա շուրջ լինի հանրային կոնսեսուս, և եթե մենք տեսնենք, որ հենց այդ մարդը, հենց այդ տեղում շատ անհրաժեշտ է, ոնց որ հիմա ԵԱՏՄ-ում Հայաստանի ներկայացուցիչ Սարգսյանը, ինչպես ՀԱՊԿ-ում՝ Խաչատուրովը»։
Ինձ համար առնվազն ոչ տրամաբանական է նման հայտարարություն անող անձի հաջորդ հայտարարությունը, որ նախկին իշխանությունը ձախողվել է բանակցային և դիվանագիտական գործունեությունների ոլորտում։
Սերժ Սարգսյանի Արցախյան հարցի կարգավորման գործում բանագնացի, Խաչատուրովին և Սարգսյանին որակավորելով որպես պրոֆեսիոնալ ու այդ կառույցներում իրենց լավագույնը դրսևորած անձանց, մի կողմից գովելը, իսկ մյուս կողմից այս տարիներին նրանց կատարած աշխատանքը ձախողված ու սխալ համարելը կարծում ենք հակասական է: Նախկիններին քննադատելով, բայց միևնույն ժամանակ նախկինների սխալ դիրքորոշումն ու գործելաոճը կրկնելով, ո՞ւմ և ի՞նչ եք ուզում ապացուցել։ Երբ դեռ խոսում եք 1000 դրամները ժողովրդից մուրալով՝ բանակ պահելու ծրագրի մասին։
Հիշեցնեմ, որ այդ ծրագրին կողմ է քվեարկել հենց պարոն Փաշինյանը ու ԱԺ-ի ամբիոնից մեզ բոլորիս փորձում էր համոզել, որ այդ ծրագիրը բարի կամքի դրսևորում է ու շատ անհրաժեշտ է մեր զինվորիներին։ Այդ 1000 դրամների խայտառակ ծրագիրը, որն անվանեցիք «բոշայություն», իսկ Վիգենին Սարգսյանին էլ փող մուրացող բոշա, ի՞նչու այժմ նոր իշխանությունները չեն դադարեցնում այդ ծրագիրը, ի՞նչու են շարունակում «բոշայությունը»։
Ակնկալում եմ հարցիս պատասխանը։ Այո, դուք շատ ճիշտ փաստեր մատնանշեցիք, նախկինների կատարած սխալ, ապազգային քաղաքականության հետ կապված, բայց արդյո՞ք դուք'«թավշյա հեղափոխականներդ կամ տեղափոխականներդ» գնում եք այդ սխալներն ուղղելու, այլ ոչ կրկնելու կամ սխալներն ավելի խորացնելու ճանապարհով։
Ես խիստ կասկածում եմ:
Նաև մտահոգիչ և խիստ անբավարար եմ գնահատում գործող իշխանության կողմից իրականացրած քայլերը՝ մասնավորապես արտաքին քաղաքականության ոլորտում:
ԱՄՆ-ի նախագահ Թրամփի երկու խորհրդականների' Բոլտոնի և Ջուլիանիի հայտարարությունները ազդարարեցին աշխարհաքաղաքական նոր գործընթաց մեր տարածաշրջանում, և կարծիք հնչեց «թավշյա հեղափոխության» ոչ իրական լինելու վերաբերյալ:
Այսպես'
Բոլտոնը հայտարարեց' «ԱՄՆ-ը Հարավային Կովկասը ռազմավարական առումով շատ կարևոր տարածաշրջան է համարվում (ԱՄՆ-ի ազգային շահերի տարածաշրջան): Իրանի հետ սահմանը լուրջ խնդիր կլինի, որովհետև, ինչպես մենք բացատրեցի վարչապետին, մենք ցանկանում ենք առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ: Մենք մտադիր ենք սեղմել Իրանի շուրջ օղակը (Հայաստանի բարեկամ Իրանի նկատմաբ ճնշման հայտարարություն Հայաստանից)»:
«Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի ընտրությունից հետո կունենա բավական ուժեղ դիրքեր՝ Արցախյան բարդ և դժվարություններ ունեցող խնդրում առաջնորդություն անելու համար (խորհրդարանական ընտրություններից հետո ազատագրված տարածքների հանձնման, տարածաշրջանում նոր քաղաքական քարտեզի գծագրման և նոր զինված ուժերի ներկայության մասին դիրորոշում)»:
Ջուլիանին հայտարարեց. «Ես զարմացած էի, որ դա բնութագրվում էր որպես հեղափոխություն: Սա վարչակազմի խաղաղ փոփոխություն էր, սա ներքին հարց է: Հուսով եմ՝ սա օրինական փոփոխություն է»:
Ի պատասխան այս գործընթացի՝ գործող թավշյա իշխանությունը՝ ի դեմս Ն. Փաշինյանի հայտարարում է. «Եկե՛ք պայմանավորվենք, չի կարող լինել լուծում, որն ընդունելի չէ Հայաստանի ու Արցախի ժողովրդի համար: Ղարաբաղի հարցի լուծողը որևէ կառավարություն կամ որևէ վարչապետ չէ: Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը Հայաստանի ժողովուրդն է, Արցախի ժողովուրդն է, նաև Սփյուռքը, որովհետև սա համահայկական հարց է»:
Հարգելի՛ պարոնայք' Նիկոլ Փաշինյան և վարչապետի նախկին խորհդական Արսեն Խառատյան ի գիտություն Ձեզ (Ձեզ իշխանությունը փոխանցած և Ձեր ճշմարտացիությունը հաստատած Սերժ Սարգսյանի և Ձեր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի) Արցախի ժողովուրդ հասկացություն գույություն չունի, այլ գոյություն ունի հայրենի բնօրրանի, Հայաստանի մարզ՝ Արցախում ապրող հայեր:
Գոյություն ունի ժամանակակից Հայկական պետություն՝ շուրջ 42 հազար քմ տարածքով, որի կազմում է Արցախի մարզը, որի արտաքին սահմանը Հայաստանի սահմանն է, որը պաշտպանում է հայ զինվորը և հայկական զինված ուժերը, և այս հարցը հայ ժողովուրդն իր բոլոր հատվածներով (արցախահայություն, սփյուռք) վաղուց լուծել է:
Այո՛, հենց հայ ազգի քաղաքական վերնախավի (վարչապետ, նախագահ, ԱԺ պատգամավորներ) պատասխանատվությունն է' իրենցից ակնկալվող լուծումը չի իրագործվել դե-յուրե, չի հայտարարվել միասնական պետության մասին, չի վերադարձվել արցախահայությանը և սփյուռքահայությանը քաղաքական մանդատը (ընտրելու և ընտրվելու իրավունքը) հայոց պետությունում:
Հարգելի՛ պարոնայք, եթե իսկապես հեղափոխական եք, այլ ոչ թե տեղափոխական, պոպուլիստական ելույթներին պետք է վերջ դնել ու լուրջ քաղաքական դիրքորոշում, կամք ու գործունեություն որդեգրել մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններից առաջ առնվազն.
վերահաստատել 1989 թվականի Արցախի վերամիավորման ակտը' հռչակել միասնական հայկական պետականություն արդի հայկական պետականության 42 հազար քմ տարածքում,
ամրագրել Հայակական զինված ուժերի բացառիկ մենաշնորհը' իր պետության սահմանները պաշտպանելու հարցում,
վերադարձնել Հայաստանի Հանարապետության բոլոր քաղաքացիներին ընտրելու իրավունքը։
Իրինա Հարությունյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ
30 հոկտեմբերի 2018թ.
Հայաստան, Երևան