«Դոու Ջոնսի ինդեքսով մենք վերջին օրերի կտրվածքով ունեցել ենք դոլարի կտրուկ ամրապնդում հումքային արժույթի նկատմամբ, հատկապես նավթի գների անկման իմաստով, այս պահի դրությամբ մենք ունենք 75-ի հասնող գին»,- այս մասին ԱԺ-ում այսօր հարց բարձրացրեց «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը։
Ուրիխանյանը նշեց, որ Եվրասիական տնտեսական միության տնտեսության, ռուբլու գոտու, Ռուսաստանի տնտեսության նկատմամբ լուրջ հարված է լինելու և քանի որ մենք կախյալ ենք բազմաթիվ իմաստներով, հետաքրքրվեց, թե ինչ է լինելու մեզ հետ։
Ուրիխանյանը վարչապետի պաշտոնակատարից հարցրեց, թե ինչ անելիքներ կան այս ուղղությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։