«Եթե այս իշխանափոխությունն, իրոք, ժողովրդավարության համար էր, ապա այդ մարդիկ պարտավոր են հանրապետականների համար ստեղծել լավագույն հավասար պայմանները քարոզչության համար»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Մենք շահագրիգիռ ենք, որ այս ընտրությունները լինեն շատ լավ որակի: Եթե այս ընտրությունների վրա ստվեր նետող լինի՝ այդ ստվերը նետելու է Կառավարությունը և այդ Կառավարության մեջ իր որոշիչ ձայնն ունեցող վարչապետը։ Բոլոր այն մարդիկ, ովքեր մտածում են, որ այս ընտրությունները պետք է նմանվեն բռնցքամարտի, ասեմ, որ մենք բռնցքամարտից չենք վախենում, բայց նշեմ, որ բռնցքամարտում մեկը մեկի դեմ է կռվում, ոչ թե մեկը հազարի, այդ դեպքում դա բռնցքամարտ չի, այլ խուժան կռիվ։ Եթե մենք ուզում ենք խուժան կռիվ, ապա  խուժան կռվի արդյունքում խուժան խորհրդարան կունենանք»,-ասաց Աշոտյանը։

 

Աշոտյանը նշեց, որ որքան Հայաստանի քաղաքական կյանքը լինի բազմաշերտ, բազմազան, բազմերանգ, այնքան ավելի շատ է Հայաստանում ամրապնդվելու ժողովրդավարությունը, բազմակարծությունը և ազատությյունը։