«Ժամանակ» թերթը գրում է.

«Ավան, Քանաքեռ-Զեյթուն եւ Նոր Նորք վարչական շրջանները ընդգրկող ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Արա Ճորուխյանը: Նա, ըստ էության, Տարոն Մարգարյանի հովանավորյալն է: Վերջինս Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի սանիկն է եւ հորաքրոջ փեսան. Մարգարյանը եղել է նրա հարսանիքի քավորը:

 

Ճորուխյանը Մարգարյանի քաղաքապետ աշխատած տարիներին եղել է ապօրինի շինարարության դեմ պայքարի վարչության պետը եւ աշխատանքից ազատվել է հոկտեմբերի 10-ին»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում