«Հանրապետական» խմբակցությունից  Ռուզաննա Մուրադյանի պատգամավորական մանդատը տրվել է Նաիրա Կարապետյանին: Նաիրա Կարապետյանն այսօր մասնակցել է Ազգային ժողովի նիստին եւ երդվել: Երդման տեքստն ընթերցելուց հետո, արձագանքել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Մարդ սենց բախտ պետք է ունենա, որ վարչապետի, կառավարության ներկայությամբ երդվի, թե չէ՝ մեր նման»:

 

Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում էր ներկայացրել:

 

a1plus.am