Այսօր՝ նոյեմբերի15-ին, խորհրդարանը քննարկում է «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ներկայացրած «Գովազդի մասին» նախագծի փաթեթը:

«Կարծում եմ՝ օգտակար և լավ նախագիծ է։ Փորձելու ենք հնարավորին չափով սահմանափակել տոտալիզատորների, ինտերնետ շահումով խաղերի գովազդը: Նախատեսված է հեռուստա-ռադիո եթերում գովազդ չլինի 24:00-ից մինչև 18:00-ը: Այսօր լրատվական կայքեր երբ մտնում ես՝ տեսնում ես՝ ինչպես է գալիս տոտալիզատորների գովազդը. դա նույնպես չենք ունենա: Պարտադիր է նաև, որ այնտեղ, որտեղ թույլատրվում է գովազդը, տեսանելի լինի +21 նշագրումը: Հայաստանում լիցենզիա չունեցող վիճակախաղերը, տոտալիզատորները իրավունք չեն ունենա Հայաստանում գովազդ իրականացնել »,- ասաց Հակոբյանը։

Նա հավելեց, որ վիճակախաղերի գովազդն արգելվելու է իրականացնել մանկապատանեկան, կրթական, բժշկական, սոցիալական, հիմնական լրատվական կայքերի միջոցով. «Մնացած բոլոր կայքերում կարող է գովազդվել, չգիտեմ՝ մնացած ինչ կայքեր կմնան»: