Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բացի կցորդիչով բեռնատարներից: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ ներկայացելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալության և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչության տրամադրած տվյալները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նաև տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:
Տավուշի մարզի Բերդ քաղաքում մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։