Տղամարդը, որ մահացել էր «Շերեմետեւո» օդանավակայանի թռիչքուղու վրա, Հայաստանի քաղաքացի էր՝ տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 20։10-ին։ Թռիչքուղով շարժման ընթացքում անձնակազմը հայտնել է անհայտ առարկայի հետ բախման մասին։ Ընդ որում, օդանավի ազդանշանային համակարգերը խափանումների մասին չեն ազդարարել, եւ թռիչքը շարունակելու որոշում է կայացվել։
Թռիչքուղի են ուղարկվել օդանավակայանի աշխատակիցները, ովքեր հայտնաբերել են մահացած մարդու մարմին եւ անձնական իրեր։ Արտակարգ ծառայությունները հայտնել են, որ տղամարդը Հայաստանի քաղաքացի էր եւ Իսպանիայից արտաքսվել էր հայրենիք։ Նրա ճանապարհը Մոսկվայով էր անցնում։