«Հրապարակ» թերթը գրում է.
«Այս ընտրություններին Նիկոլ Փաշինյանն իր «Իմ քայլի» դաշինքում սկզբունք սահմանեց՝ քավոր-սանիկ-մոտ ազգականներ ցուցակում չեն լինելու։ Այդ նկատառումից ելնելով՝ ՔՊ առաջատարների կանայք, եղբայրներն ու սանիկները տեղ չգտան ցուցակում։ ՔՊ հին անդամներ, Փաշինյանի ազգականներ Սիփան Փաշինյանն ու Հրաչ Հակոբյանն էլ զբաղեցրին ցուցակի վերջին տեղերը եւ ԱԺ կարող են մտնել միայն ռեյտինգայինով հաղթելու դեպքում։
Նկատելի է, որ սա ազդեցություն է ունեցել նաեւ Փաշինյանի նախկին գործընկերների վրա։ «Մենք» դաշինքի ցուցակում հայտնաբերեցինք առաջատարների՝ Խաչատուր Քոքոբելյանի եղբորը եւ Արտակ Զեյնալյանի որդուն, համապատասխանաբար՝ 40-րդ եւ 83-րդ տեղերում։ Իսկ «Լուսավոր Հայաստանի» ցուցակում Էդմոն Մարուքյանի եղբայրն է՝ Քրիստ Մարուքյանը, 57-րդ տեղում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում