«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորներ' Ալեքսեյ Սուքոյանն ու Կարինե Պետրոսյանը, որ չընտրվեցին սնանկության գործերով դատավոր, բացահայտ պատերազմ են հայտարարել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին: Օրերս նրանք բաց նամակ են հղել ԲԴԽ անդամներին՝ կոչ անելով Գ. Հարությունյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության: Ավելին, նրանք պահանջում են դադարեցնել Գ. Հարությունյանի լիազորությունները:
«Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ է հայտնվել երկու դատավորների բաց նամակը, որում նրանք Հարությունյանին մեղադրում են ՀՀ դատական օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված Էթիկայի կանոնները խախտելու մեջ: Պատճառը Հարությունյանի հայտարարություններն են. «Նախկինում եւս, լինելով ՍԴ նախագահ, հայտնել եմ, որ ունենք դատարաններ, չունենք արդարադատություն», «իսկ մոտիկից ծանոթացումը բացահայտեց' վիճակը ավելի մտահոգիչ է, եւ մենք ունենք տարիներով կուտակված խնդիրներ, որոնք միայն խորքային բարեփոխումների միջոցով կարող ենք լուծել»: Հիմա դատավորները խնդրում են այս խոսքերի համար Հարությունյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության ու դադարեցնել ԲԴԽ անդամի լիազորությունները:
Ավելի մանրամասն' «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: