«Հրապարակ» թերթը գրում է.
«Դվին» հյուրանոցում ՀՀԿ քարոզարշավի մեկնարկն անցել է աննախադեպ ուրախ՝ ներկաներն այնքան են պարել Աշոտյան-Շարմազանով զույգի հետ, որ հեռացել են կաղալով։ Սերժ Սարգսյանը ներկա չի եղել, առաջնորդի ֆունկցիան իր վրա է վերցրել ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը։
Հիմնականում խոսել է անվտանգության հարցերից, ներկա են եղել Արա Բաբլոյանը, Գալուստ Սահակյանը, Հակոբ Հակոբյանը՝ Պիվի Հակոբը, որը չի առաջադրվել, նույնիսկ Խոսրով Հարությունյանը եւ գրեթե բոլոր ռեյտինգայինները, բացի Մենուա Հարությունյանից եւ Վահրամ Բաղդասարյանից, իսկ Շուշան Պետրոսյանն անգամ երգել է։ Արմեն Աշոտյանն էլ Սողոմոն թագավորի իմաստաբանությամբ մխիթարել է թիմակիցներին՝ «սա էլ կանցնի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում