«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանությունը քննարկման է դրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով մտադիր է 100 իրավախախտումներից 27-ի համար նախատեսված տուգանքը նվազեցնել: Հիմնականում խոսքն այն իրավախախտումների մասին է, որոնց տուգանքը 30 հազար դրամը չի գերազանցում:
Միաժամանակ, նախատեսվում է մի շարք իրավախախտումներ քրեականացնել, եթե մեքենան վարում են հարբած կամ թմրանյութ օգտագործած վիճակում: Ի դեպ, այս նախագծի հետ մեկտեղ ներկայացվել է նաեւ ճանապարհատրանսպորտային միջադեպերի մասին վիճակագրական տվյալներ:
Այդ առումով իրավիճակն առավել քան սարսափելի է: 2006-2011 թվականների ընթացքում ՃՏՊ-ների տարեկան թվաբանական միջինը կազմել է 2002 պատահար: Իսկ 2012-2017 թվականների ընթացքում' տեսանկարահանող սարքերի ներդրումից հետո, նշված թիվը կազմել է 3120 պատահար: Այսինքն' մոտ 55 տոկոսով ավելացել է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում