ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Սիսիանում հայտարարեց, որ կլինեն մարդիկ, ովքեր «Իմ Քայլը» դաշինքին արջի ծառայություն կմատուցեն։

«Կարող են լինել մարդիկ, ովքեր ապօրինի կերպով փորձեն իբր արջի ծառայություն մատուցելու համար «Իմ Քայլի» համար ձայն ապահովեն։ Ես ասում եմ, «Իմ քայլը» դաշինքին ոչ մի հարամ ձայն պետք չի։ Թող ոչ ոք չփորձի մեզ ապօրինի ծառայություն մատուցել, որովհետև նույնիսկ մի այլ եղանակով ստացված ձայնը կլինի նվաստացում ինձ համար։ Կլինի նվաստացում հեղափոխության համար և մենք պետք է թույլ չտանք որևէ մեկը քաղաքացու կամքի վրա որևէ ապօրինի ազդեցություն ունենա»,-ասաց Փաշինյանը։