«Հրապարակ» թերթը գրում է.
Հեղափոխությունից հետո Հայաստանում գաղտնալսումներից մեծ զգուշավորություն կա․ հայտնի գործիչներն իրենց սենյակներում խլացուցիչներ են տեղադրում, բջջայիններով գրեթե չեն խոսում։
Հայտնի գաղտնալսումից հետո «պրիվատ» գրում-խոսում էին Վայբերով, Վոթսաբով, որը, ասում էին, չի լսվում, հիմա դրանցից էլ են խուսափում։ «Վերջին շրջանում կապի այդ միջոցները եւս գաղտնալսվում են, միակ կապը, որ չէր գաղտնալսվում, տելեգրամն է, բայց այն գաղտնալսելու ձեւն էլ են գտել»։