«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Չի բացառվում՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հակառակ իր սպառնալիքի, ՀՀԿ-ին հանցագործ բանդա անվանելու համար այդպես էլ դատական հայց չներկայացնի ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի դեմ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատճառը Միրզոյանի հայտարարությանը եւ այդ կապակցությամբ Աշոտյանի սպառնալիքներին հաջորդած արձագանքներն էին, երբ մեծ թվով քաղաքացիներ պահանջում էին իրենց դեմ եւս դատական հայց ներկայացնել, քանի որ կիսում են ՀՀԿ-ի մասին փոխվարչապետի կարծիքը: 

«Ժողովուրդ» օրաթերթը Արմեն Աշոտյանից փորձեց պարզել` վերջինս իսկապես պատրաստվո՞ւմ է դատի տալ Միրզոյանին, թե՞ դա պարզապես քաղաքական հայտարարություն էր. «Ընթացքի մասին կտեղեկացնեմ: Հիմա բուռն ընտրությունների մեջ ենք: Մեզ ամեն կերպ փորձում են շեղել ընտրարշավից: Առանց այդ էլ բոլոր կուսակցությունների վզին բերել, փաթաթել են այս ընտրությունները: Ամեն կերպ փորձում են մեզ շեղել: Այս ընթացքում բոլոր փաստերը արձանագրվում են, քաղաքական որոշումները կայացվում են, իսկ մնացածը կարող է տեղի ունենալ ընտրություններից հետո»,- եղավ պատասխանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում