«Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով կամ առաջարկով չի դիմել և ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ես պատմել եմ: Ասել ենք՝ ունենք մեր թեկնածուն ՀԱՊԿ-ում ու հետևողականորեն շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի շուրջ»,-այս մասին այսօր Երևանի մետրոպոլիտենում քարոզարշավի ժամանակ, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի այն հայտարարությանը, թե Հայաստանն է խնդրել, որ հետաձգվի ՀԱՊԿ քարտուղարի ընտրության հարցը, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտարկմանը, թե ինչպես կգնահատի Ռուսաստանի կողմից արված այդ հայտարարությունները, Փաշինյանը պատասախանեց․ «Չեմ կարող ասել, տարօրինակ է»։