Ռուսաստանի արտգործնախարարությունը թվիթերյան միկրոբլոգում հայտարարություն է տարածել, որ Ղրիմի «Սիմֆերոպոլ» միջազգային օդանավակայանը կանվանակոչվի ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու անունով:

«Սիմֆերոպոլ» օդանավակայանը մասնակցել է «Ռուսաստանի մեծ անուններ» ծրագրին, որի համաձայն՝ հանրահայտ համերկրացիների անուններով պետք է կոչվեն երկրի առավել քան 40 ավիահանգույցները:

Ղրիմի բնակիչներն ամենաշատ ձայները (148.859) տվել են Հովհաննես Այվազովսկու անվանը:

Նշենք, որ քվեարկության արդյունքները կտրամադրվեն ՌԴ կառավարությանը: Անվանակոչման մասին հրամանագիրը կստորագրի երկրի նախագահը։