ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել անդրադառնալով, երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցած նախընտրական բանավեճի ժամանակ ՀՀԿ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանի ներկայացրած պատմությանը։
«Նախօրեի բանավեճը ստիպում է նախընտրական քարոզարշավին գնահատականներից զերծ մնալու մոտեցումս փոխել: Հարցը վերաբերում է Արմեն Աշոտյանի կողմից` Փաշինյան-Յունկեր հանդիպման անդրադարձին, որին մասնակցել եմ նաև ես:
Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ բրյուսելյան հանդիպման վերաբերյալ պարոն Աշոտյանի պատումը մտացածին է և իրականության հետ որևէ աղերս չունի: Ի դեպ, հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացկանյանը և Բրյուսելում մեր դեսպան Թաթուլ Մարգարյանը:
ՀՀԿ-ական գործընկերներին խորհուրդ կտամ ապատեղեկատվություն և հորինված պատմություններից զերծ մնալ, հատկապես, եթե ցանկություն ունեն շարունակել քաղաքականությամբ զբաղվել ու սևերես չլինել միջազգային հարաբերություններում:
Մարդ ես, մեկ էլ տեսար վաղը ինչ-որ ֆորմատով Յունկերին հանդիպեք, նա էլ հարցնի. «Ինչո՞ւ եք իմ անունից կեղծ լուրեր տարածում»:
Առայժմ այսքանը...»։