Նոր Նորք վարչական շրջանի հյուրանոցային համալիրներից մեկում դեկտմեբերի 8-ին կնոջ դի է հայտնաբերվել:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից:
Դեպքի վերաբերյալ ահազանգը ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացվել է լույս 8-ի գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում:
Ահազանգով մեկնած քրեական հետախույզները պարզել են, որ մահացած 33-ամյա կինը Նոր Նորքի բնակիչ է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն: