«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը ընտրախախտման ահազանգի հետքերով այս պահին 6/8 ընտրատեղամասում է:

Իոաննիսյանը նշեց, որ դիտորդը նկատել է կուտակման հետ կապված խախտում, բաց քվեարկություն: Ասել է հանձնաժողովի նախագահին, բայց նա դիտորդին հայտնել է, որ շուտով ոստիկաններ կգան, կհեռացնեն նրան ու բղավել է դիտորդի վրա:

Դանիել Իոաննիսյանը նաև նկատեց, որ տվյալ պահին տեղամասում 32 ընտրող կա: «Ի՞նչ անեմ ես»,- արձագանքեց հանձնաժողովի նախագահը: «Ինձ եք հարցնո՞ւմ. ոստիկան հրավիրեք, հերթը կարգավորեք: ԸՕ-ում գրված է՝ ինչ անեք»,- պատասխանեց Դ. Իոաննիսյանը։