«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «Միլենա» տաքսի ծառայության միջոցով ընտրակաշառք է բաժանվել Ավան վարչական շրջանում։
Նա հավելել է նաև, որ մի մեքենա շրջում է Շնեգավիթի ընտրական տեղամասերում, և այդ մեքենայի վարորդին ընտրողները քվեաթերթիկներ են ցույց տալիս։
«Մենք այս պահին չենք հրապարակի այդ մեքենայի պետհամարանիշները, բայց ֆիքսել ենք դրան», - ասել է Իոաննիսյանը։
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության կողմից համապատասխան նյութերն ուղարկվել են Ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու համար: