Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե մի պահ վերանանք «Իմ Քայլ»-ի հաջողությունից, որ, անշուշտ, դրական է, մնացած առումներով ընտրությունների արդյունքները խայտառակություն են: Հեղափոխության հաղթանակը չպետք է դատել Քաղպայմանագրի հաջողությամբ, այլ` դեստրուկտիվ ուժերի լիակատար ջախջախմամբ, որը տեղի չունեցավ: Ընդհակառակն` տեղի ունեցավ որոշ ուժերի ռեաբիլիտացիա, որքան էլ որ տոկոսները ցածր լինեն:
Այս նախընտրական շրջանում ես միտումնավոր ակտիվ չէի և դա իր պատճառներն ուներ: Կանխատեսում էի այս իրականությունը և դա տեղի ունեցավ: Առկա պատկերն անչափ մտահոգիչ է և ստեղծելու է բոլորովին նոր, ոչ դրական իրականություն նոր Հայաստանում: Որոշ, մի քանի նոր ուժեր էլ, որոնց ներկայությունը նոր դիսկուրս կստեղծեր քաղաքական դաշտում` ձախողվեցին: Արդյունքում` թարմ, նոր մրցակցության ասպարեզը խորհրդարանում չկայացավ: Իսկ նախկին մի շարք ուժերի մուտքն էլ` անառողջ դիսկուրսով հետևողականորեն թուլացնելու է իշխանության դիրքերը խորհրդարանում:
Հին Հայաստանը այլևս իր կղզյակներն է ունենալու նորում, իսկ հեղափոխության ամբողջացումը մենք, ցավոք, չկարողացանք անվերապահորեն ապավովել»: