Հայաստանի նոր խորհրդարանը կունենա 132 պատգամավոր, մինչդեռ գործող խորհդրարանում պատգամավորների թիվը 105 է:

Խորհրդարան անցած ուժերից հաշվարկների արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստանում է 84 մանդատ, նաև ըստ Դոնթի բանաձևի «Իմ քայլը» դաշինքին են բաժին ընկնում ազգային փոքրամասնություններին հասնող 4 մանդատները: Ըստ այդմ «Իմ քայլը» դաշինքը ԱԺ-ում կունենա 88 մանդատ:

Ըստ նախնական հաշվարկի ԱԺ անցած մյուս երկու ուժերից ԲՀԿ-ն պետք է ունենար 10, իսկ «Լուսավոր Հայաստանը» 7 մանդատ, սակայն նրանք կստանան լրացուցիչ մանդատներ:

Այսպես, ԱԺ-ում մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ.

«Իմ քայլը» - 88 մանդատ

ԲՀԿ – 26 մանդատ

«Լուսավոր Հայաստան» – 18 մանդատ

Ավելի վաղ հայտնել էինք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած բոլոր 2010 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը:

Ձայների 70,43 տոկոսով (884456 ձայն) հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը։ Երկրորդ տեղը  ձայների 8,27 տոկոսով (103824) զբաղեցրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Ձայների 6,37 տոկոսով «Լուսավոր Հայաստան» կուսակցության զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։

Անցողիկ շեմը չհաղթահարած ուժերը ներկայացված չեն լինի 7-րդ գումարման Ազգային ժողովում։